Գլխավոր Լրահոս

Պարենային օգնություն՝ 64 սիրիահայ ընտանիքի

Պարենային օգնություն՝ 64 սիրիահայ ընտանիքի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի: 

Մասնավորապես՝ կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:

Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների նշանակումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում