Գլխավոր Լրահոս

Յոթ հայ միլիարդատեր գործարար` Forbes Russia-ի վարկանիշում

Յոթ հայ միլիարդատեր գործարար` Forbes Russia-ի վարկանիշում

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսի ռուսական տարբերակը՝ Forbes Russia-ն, կազմել է 2014թ. Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը, որում ներկայացված է յոթ հայ գործարար:

Ռուսաստանի ամենահարուստ հայը «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր Սերգեյ Գալիցկին է, որը մինչ ամուսնությունը կրել է Հարությունյան ազգանունը: 46-ամյա գործարարը 10,6 մլրդ դոլարով 13-րդ հորիզոնականում է և անցած տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 4 հորիզոնականով։ 

«Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը վարկանիշի 26-րդ հորիզոնականում է: Անցած տարվա համեմատ նա իր դիրքերը բարելավել է 3 հորիզանակով: 45-ամյա գործարարի կարողությունը կազմում է 4,3 մլրդ դոլար` անցած տարվա համեմատ արձանագրելով 0,5 մլրդ-ի աճ:

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 42-ամյա համասեփականատեր Դանիլ Խաչատուրովն անցած տարվա համեմատ իր դիրքերը ևս բարելավել է 3 հորիզոնականով: Այս տարի Forbes-ի վարկանիշում նա 40-րդն է` 2,6 մլրդ դոլար կարողությամբ: 2013-ի համեմատ այն աճել է 0,2 մլրդ-ով:

«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները 98-րդ և 99-րդ տեղերում են համապատասխանաբար` յուրաքանչյուրը $1,1 մլրդ կարողությամբ: Եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը նվազել է 0,25 մլրդ-ով: 2013-ի համեմատ նրանք իրենց դիրքերը զիջել են 20 հորիզոնականով:

«Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը 0,85 մլրդ դոլար կարողությամբ վարկանիշում զբաղեցնում է 124-րդ տեղը։ Անցած տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 0,35 մլրդ-ով: Forbes-ի ցուցակում 45-ամյա գործարարն իր դիրքերը բարելավել է 69 հորիզոնականով:

Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի տնօրեն Ալբերտ Ավդոլյանը վարկանիշում բարձրացել է 10 տեղով և Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցանկում 133-րդն է` 0,75 մլրդ դոլար կարողությամբ:

Վարկանիշի առաջատարը մի քանի տարի շարունակ անփոփոխ է` Mail.Ru Group-ի, «Մետալոինվեստ»-ի և «Մեգաֆոն»-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովի կարողությունը հանդեսը գնահատել է 18,6 մլրդ դոլար։ Անցած տարվա համեմատ նրա կապիտալն աճել է 1 մլրդ դոլարով: «Ալֆա գրուպ»-ի սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը 17,6 մլրդ դոլարով վարկանիշի 2-րդ հորիզոնականում է, իսկ «Ռենովո»-ի սեփականատեր Վիկտոր Վեքսելբերգը` 17,2 մլրդ-ով 3-րդն է:

Ի դեպ` Forbes-ի 2014թ. միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում ևս ներկայացված էր վեց հայ գործարար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում