Գլխավոր Լրահոս

Հալեպում հայ է զոհվել

Հալեպում հայ է զոհվել

Իրավիճակը Հալեպում և հատկապես քաղաքի շջակայքում վերջին շաբաթների ընթացքում կրկին լարված է։ Ինչպես  հաղորդում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը, չափազանց թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և զինյալ ընդդիմադիրների միջև։

Հալեպի հայաշատ շրջաններում թեև ծանր դեպքեր չեն գրանցվել, սակայն շրջակայքում անդադար ռմբակոծությունների ձայներ են լսվում։

Բախումների և անապահով վիճակի պատճառով գրանցվել են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ նաև հալեպահայեր։

Ապրիլի 17-ին Հալեպի Լերամուն շրջանում զինյալ բախումների հետևանքով գլխին ստացած փամփուշտից վիրավորվել է սիրիական կառավարական զորքերի զինծառայող, ազգությամբ հայ, 1992թ.-ին ծնված Բաղդիկ Քեշիշյանը, որը տեղափոխվել է Համալսարանական հիվանդանոց, որտեղ ապրիլի 18-ին մահացել է։

Հալեպի լրատվական գրասենյակը տեղեկացնում է նաև մեկ այլ հայազգի վիրավորի՝ Սարգիս Մարտիրոսյանի մասին։ Նա այժմ հիվանդանոցում է, և հաղորդվում է նրա առողջական ծանր վիճակի մասին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում