Գլխավոր Լրահոս

Ասիական բանկը վերանայում է առաջնահերթությունները

Ասիական բանկը վերանայում է առաջնահերթությունները

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) վերանայում է տարածաշրջանում իր գործառնական առաջնահերթությունները՝ հասնելու համընդհանուր ներառական աճի, զարգացնելու տնտեսական ճկունությունը, ինչպես նաև ուժեղացնելու միջին եկամուտ ունեցող երկրներին ցուցաբերվող օժանդակությունը: ԱԶԲ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` այս մասին փաստում է բանկի ռազմավարական հիմնարար փաստաթղթի՝ «Ռազմավարություն 2020»-ի միջնաժամկետ զեկույցը: 

«Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը արագ է փոփոխվում, հետևաբար ԱԶԲ-ն ևս պետք է ճկունություն ցուցաբերի»,- ասել է ԱԶԲ նախագահ Տակեհիկո Նակաոն:

Տարածաշրջանում շարունակում է օրակարգային մնալ աղքատության բարձր մակարդակը: Ավելի քան 700 միլիոն մարդ գտնվում է ծայրահեղ աղքատության սահմանագծիծ ցած՝ օրական 1,25 դոլար: Զեկույցում մատնանշվում է, որ ծայրահեղ աղքատությունը տարածաշրջանում կարող է վերացվել մինչև 2025-ը:

«Սակայն դա կարող է բավարար չլինել: Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության մակարդակը կարող է իրականում ավելի նվազ լինել, քան սահմանված 1,25 դոլարի շեմը: Այդ մասին հայտնում է պրն Նակաոն՝ ընդգծելով, որ տարածաշրջանի աղքատ բնակչության պարագայում այդ շեմը շատ ցածր է գոյատևելու համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Ավելի քան 1,6 միլիարդ մարդ գոյատևում է օրական 2 դոլարից էլ պակաս եկամուտի հաշվին և չափազանց խոցելի է աշխատանքի կորստի, առողջական խնդիրների, երկարատև տնտեսական անկումների, գնաճի, անբերքատվության ու շրջակա միջավայրի վտանգների տեսանկյունից: Աճում է նաև անհավասարության մակարդակը՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ` երկրների միջև:

Միևնույն ժամանակ ԱԶԲ անդամ 45 զարգացող երկրների մեծամասնությունն արդեն միջին եկամուտ ունեցող երկրներ են: Ենթադրվում է, որ այդ բոլոր երկրները, բացի երկուսից, մինչև 2020-ը կհասնեն միջին եկամուտ ունեցող երկրների մակարդակին:

«ԱԶԲ-ի հիմնական նպատակն է նպաստել զարգացող երկրներում աղքատության վերացմանը, հասնել համընդհանուր աճի և նվազեցնել անհավասարությունը, ինչպես նաև ավելի արդյունավետ ու օգտակար լինել միջին եկամուտ ունեցող երկրների կարիքների դեպքում», - ասել է պրն Նակաոն:

ԱԶԲ-ի տնօրենների խորհրդի կողմից հաստատված զեկույցը սահմանում է տասը ռազմավարական առաջնահերթություններ: Առաջին յոթ ուղղությունները նպատակ ունեն հստակեցնել ու հավասարակշռել ԱԶԲ անելիքները տարածաշրջանում, ինչպես նաև ուժեղացնել փոփոխվող բիզնես միջավայրում արձագանքելու և կողմորոշվելու հնարավորությունները: Մնացած երեք ուղղությունները նպատակ ունեն խթանել ԱԶԲ-ի հզորությունն ու արդյունավետությունը: Այդ առաջնահերթ ուղղությունները ներառում են՝ (I) աղքատության մակարդակի նվազեցում և ներառական տնտեսական աճ, (II) շրջակա միջավայրի ու կլիմայական փոփոխությունների հիմնահարցեր, (III) տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում, (IV) ենթակառուցվածքային զարգացում, (V) միջին եկամտաբերության երկրներին օժանդակություն, (VI) մասնավոր հատվածի զարգացում և  գործեություն, (VII) գիտելիքահեն լուծումներ, (VIII) ֆինանսական ռեսուրսներ և համագործակցություն, (IX) դրամի արժեքին համարժեք արդյունքների ստեղծում, (X) նոր մարտահրավերներին դիմագրավելու համախմբվածություն:    

Զեկույցը վերահաստատում է, որ ԱԶԲ-ն շարունակելու է ջանքերը կենտրոնացնել ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ, քանի որ ենթակառուցվածքներն առանցքային դեր ունեն աղքատության մակարդակի նվազեցման և ընդհանուր աճի ապահովման գործում: ԱԶԲ-ն կրկնակի չափով կավելացնի իր ներդրումները նաև առողջապահության ու կրթության ոլորտներում:    

Միջին եկամուտ ունեցող երկրները ստիպված կլինեն առավել նորարար ու արդյունավետ լուծումներ գտնել, որպեսզի կարողանան խուսափել միջին եկամտային մակարդակի ծուղակներից: Պրն Նակաոն նշում է նաև, որ իր անդամ երկրներին ավելի օգտակար լինելու համար ԱԶԲ-ն նույնպես հանդես կգա առավել նորարար մոտեցումներով: Զեկույցում ներկայացված են ԱԶԲ-ի նոր մոտեցումները՝ ռեսուրսների մոբիլիզացման, աշխատակազմի հմտությունների ամրապնդման և տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման հարցերում:

ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և բնապահպանակայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ. և ունի 67 անդամ երկիր, որոնցից 48-ը տարածաշրջանից են: 2013-ին ԱԶԲ-ի ընդհանուր աջակցությունը կազմել է 21 միլիարդ ԱՄՆ դոլլար՝ ներառյալ 6,6 միլիարդ դոլարի չափով համաֆինանսավորումը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում