Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը հնարավոր է՝ վերսկսի գազի հարցով բանակցությունները

Ռուսաստանը հնարավոր է՝ վերսկսի գազի հարցով բանակցությունները

Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Ուկրաինային գազի մատակարարման պայմանների և գնի շուրջ բանակցություններին, եթե Կիևը վճարի պարտքի գոնե մի մասը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ոչ ոք երբեք չի ասել՝ անհապաղ տվեք $4 մլրդ-ը: Բայց դուք ցույց տվեք, որ պատրաստ եք դա անել: Եթե նրանք մի մասը վճարեն, դա առնվազն բանակցություններն սկսելու հիմք կլինի»,- ասել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը գազային համագործակցության հետագա քննարկումների ժամանակ պատրաստ է «նույնիսկ ինչ-որ տեղ շրջանցել սեփական շահերը»:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ գազի մատակարարումը որպես զենք օգտագործելուց: Ուկրաինայի վարչապետը նաև մեղադրել է Մոսկվային բռնակցված Ղրիմի թերակղզու գազի պաշարները յուրացնելու մեջ:

Ուկրաինական «Նաֆտոգազ Ուկրաինա» պետական նավթային ընկերության պարտքը ռուսական գազի մատակարարման դիմաց հասել է $3,5 մլրդ-ի: Դրա հետ կապված՝ մայիսի 7-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը հունիսից Ուկրաինայի համար կանխավճարային համակարգ է ներդնում գազի մատակարարումների դիմաց: Մայիսի 13-ին «Գազպրոմը» ներկայացրել է հունիս ամսվա հաշիվը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում