eBay-ը խնդրում է փոխել գաղտնաբառերը

eBay ինտերնետային խանութի տնօրինությունն իր օգտատերերին խնդրել է անվտանգության նկատառումներից ելնելով փոխել գաղտնաբառերը` հաքերային հարձակման պատճառով: Այս մասին ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում:
Գաղտնաբառերից բացի` eBay-ը խնդրում է փոխել նաև բնակության, էլելտրոնային փոստի հասցեները, հեռախոսի համարը և ծննդյան թիվը: Ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ հայտնաբերված հաքերային հարձակումը չի տարածվել կրեդիտ քարտերի, բանկային հաշիվների համարների և ֆինանսական այլ տվյալների վրա:
«Ամեն դեպքում, գաղտնաբառերի փոփոխությունը լավագույն փորձն է և կօգնի բարձրացնել eBay օգտատերերի անվտանգության մակարդակը»,- ասված է ինտերնետային խանութի կայքում տեղադրված հայտարարությունում:
Նշվում է, որ հաքերային հարձակումը տեղի է ունեցել 2014թ. փետրվար-մարտ ամիսներին:
eBay-ն ունի 128 մլն ակտիվ օգտատեր: 2013-ին ընկերության եկամուտը կազմել է 16,5 մլրդ դոլար:
Civilnet










