Գլխավոր Լրահոս

Գործարկվել է ռուսական ազգային որոնողական համակարգը

Գործարկվել է ռուսական ազգային որոնողական համակարգը
Ռուսական «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցային օպերատորը գործարկել է «Սպուտնիկ» ազգային որոնողական համակարգի փորձնական տարբերակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 22-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական հարթակի շրջանակում։ Որոնողական համակարգը կգործի հետևյալ հասցեով՝ sputnik.ru, հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք զբաղվեցինք այս նախագծով, որովհետև տեսանք հնարավորությունների պատուհան այս մրցակցային շուկայում (որոնողական համակարգերի)»,- հայտարարել է «Ռոստելեկոմի» փոխնախագահ Ալեքսեյ Բասովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բնակչության մոտ 40%-ը ինտերնետից երբեք չի օգտվել կամ շատ հազվադեպ է օգտվում։ «Աճի հսկայական ռեսուրս կա»,- հավելել է նա։ Ըստ «Ռոստելեկոմի»՝ «Սպուտնիկը» ծառայությունների որոնողական հարթակ է, որի միջուկը որոնողական տեխնոլոգիաներն են։ Դրանց հավելվում է ծառայությունների երեք ուղղություն՝ «տեղեկատվական միջավայր» (նորություններ, 40 հեռուստաալիքների ինտերնետային հեռարձակում, տեղեկատվություն եղանակի մասին), «առօրյա խնդիրներ» (աշխատանքի, դեղամիջոցների որոնում և այլն), «պետական և հարակից ծառայություններ» (մոտակա սոցիալական ծառայությունների որոնում, կարևորագույն տեղեկատվության ստացում և այլն): Ի դեպ` Ռուսաստանի նախագահի աշխատակազմում պետական ինտերնետային որոնողական համակարգի ստեղծման գաղափարը ծագել է դեռ 2008-ին: 2013թ. հոկտեմբերին «Ռոստելեկոմի» ներդրումները «Սպուտնիկում» գնահատվել են 20 մլն դոլար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում