Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը կուտակայինի գումարները ծախսել է Ղրիմի վրա

Ռուսաստանը կուտակայինի գումարները ծախսել է Ղրիմի վրա

2014-ի համար Ռուսաստանի կառավարությունը չունի մասնավոր կենսաթոշակային ֆոնդերի կուտակումների վերադարձի աղբյուր, որոնք ավելի վաղ հանձնվել են պետությանը՝ վերադարձի պայմանով: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ռուսական «Պրայմ» գործակալությունը:

«Դրա  համար աղբյուրներ չկան: Որևէ մեկը մտադիր չէր այդ գումարները վերադարձնել, քանի որ դրանք ուղղորդվել են Ղրիմին՝ հակաճգնաժամային միջոցառումներին»,- ասել է Սիլուանովը՝ հավելելով, որ այդ ճանապարհով ստացված գումարների մնացորդը կուղղորդվի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին:

«Հետևապես հենց այնպես ասել, որ այդ գումարները վերադարձվեն, չընթերցված առաջարկ է, որը չի քննարկվել: Պետք է հարցնել հեղինակից՝ ինչի հաշվին դա պետք է կատարվի»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ 2015-ի համար կուտակումների սառեցման հարցը չի քննարկվել:

Սիլուանովը, ամենայն հավանականությամբ, արձագանքում է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին, որը ռուսական «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում կոչ էր արել 244 մլրդ ռուբլի կուտակված կենսաթոշակը վերադարձնել, որն ավելի վաղ պետական կենսաթոշակային ֆոնդերից վերցրել էին կազմակերպությունները, որոնք պետք է ստուգվեն Կենտրոնական բանկի կողմից:

Նախարարը նշել է, որ իր գլխավորած գերատեսչությունը զբաղվում է հարցով՝ ինչ աղբյուրներից պետք է վերադարձվեն ֆոնդերի սառեցված միջոցները:

2014թ. կենսաթոշակային կուտակումների սառեցման գաղափարը Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն է: Գաղափարին 2013թ. աշնանն իր աջակցությունն էր հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինը:

2014թ. մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում պետք է ստանան Կենտրոնական բանկի հավանությունը, այնուհետ ընդգրկվեն ավանդների ապահովագրման համակարգում:

Բարեփոխման շրջանակում 2014-ի համար նախատեսված կենսաթոշակային կուտակումները՝ 244 մլրդ ռուբլի, սառեցվել էին: Սկզբնապես նախատեսվում էր այդ միջոցները չծախսել և ենթակա էին վերադարձման՝ հաշվարկած գնաճով: 2013թ. հոկտեմբերին Սիլուանովը հայտարարել էր, որ այդ միջոցները կարող են ուղղորդվել հակաճգնաժամային միջոցներին:

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին դեմ արտահայտվողների հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ պետությունը ցանկացած պահի կարող է կուտակած գումարները հետ վերցնել:

ՀՀ Ազգային ժողովում հունիսի 21-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով պարտադիր կուտակային վճարը դառնում է նպատակային սոցիալական վճար՝ որպես փաստացի հարկատեսակ: 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված էր, որ շահառուները պետք է լինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակելու են կենսաթոշակային ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում