Գլխավոր Լրահոս

Սարկոզին ձերբակալվել է

Սարկոզին ձերբակալվել է

Հուլիսի 1-ին ձերբակալվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրան ձերբակալել են Նանտեր քաղաքում՝ դատական գործընթացի վրա ճնշում գործադրելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն:

Հունիսի 30-ին հարցաքննվել էր նրա փաստաբանը:

Հետաքննության համաձայն՝  Սարկոզին բջջային գաղտնի հեռախոս է օգտագործել ֆրասնիական L'Oreal ընկերության ղեկավար Լիլիան Բետանկուրի դատական գործի նկատմամբ ճնշում գործադրելու համար:

Հետաքննությունը կասկածում է, որ Սարկոզին հինգ տարի առաջ անօրինական ճանապարհով գումար է ստացել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջից՝ L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից։ Հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Բետնակուրի նախկին հաշվապահ Քլեր Տիբուն 2010թ․ ոստիկանությանը տեղեկացրել էր, որ կանխիկ €150 հազ․ է փոխանցվել Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման ասոցացիայի ղեկավար Էրիկ Վերտին։

Դատարանն աննխադեպ որոշում էր ընդունել՝ թույլ տալով գաղտնալսել Սարկոզիի զանգերը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում