Գլխավոր Լրահոս

Մոսկվայում մետրոյի վթարի զոհերի թիվը՝ 19

Մոսկվայում մետրոյի վթարի զոհերի թիվը՝ 19

Հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Մոսկվայի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գավրիլովը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Ավելի վաղ Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտարարել էր, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ:

Ինչ վերաբերում է վիրավորներին, նրանց վերաբերյալ հստակ տեղեկատվություն չկա: Մի շարք տվյալների համաձայն՝ հոսպիտալացվել է 108 մարդ: Բժշկական օգնություն ստանալու համար դիմողների ընդհանուր թիվը 149 է:

Մահացածների ընտանքիներին կվճարվի 1,5 մլն ռուբլի, տուժածների ընտանիքներին՝ 1 մլն ռուբլի:

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել առ այն, որ ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախնական տեղեկությունների` Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի «Պարկ պոբեդի» և «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև ընկած հատվածում երեք վագոն դուրս է եկել ռելսերից:

Նախնական տվյալների համաձայն՝ վագոնները ռելսերից դուրս են եկել կտրուկ արգելակման հետևանքով, ինչն իր հերթին պայմանավորված է եղել կեղծ ազդանշանի արձակմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում