Գլխավոր Լրահոս

Facebook-ը նոր կոճակ կունենա՝ «պահպանել»

Facebook-ը նոր կոճակ կունենա՝ «պահպանել»
Facebook սոցիալական ցանցը գործարկում է նոր գործառույթ՝ «պահպանել» (save), որը օգտատերերին թույլ կտա նշել հետաքրքիր հղումները, ֆիլմերը, երաժշտությունը՝ դրանց ավելի ուշ վերադառնալու համար։ Այս մասին ասված է սոցցանցի պաշտոնական բլոգում։ «Մարդիկ Facebook-ում ամեն օր հայտնաբերում են բազմաթիվ հետաքրքիր բաներ, որոնք չեն հասցնում դիտել։ Այժմ դուք կարող եք պահպանել Facebook-ում գտած նյութերը, որպեսզի ուսումնասիրեք դրանք ավելի ուշ, երբ ժամանակ լինի։ Դուք կարող եք պահպանել ինտերնետային էջերի, հետաքրքիր վայրերի, ֆիլմերի, հեռուստաշոուների և երաժշտության հղումները»,- ասված է բլոգում։ Կոճակը մոտ օրերս կհայտնվի «հավանել» (like) և «կիսել» (share) կոճակների կողքին։ Պահպանված նյութերը կներառվեն հատուկ ցուցակում՝ բաղկացած մի քանի կատեգորիաներից։ Ցուցակը տեսանելի կլինի միայն օգտատիրոջը, սակայն վերջինս ցանկության դեպքում կարող է կիսել այն ընկերների հետ։ Հաղորդվում է, որ գործառույթը հասանելի կլինի նաև կայքի բջջային տարբերակում և հավելվածներում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում