Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը պահանջել է զրկել Պուտինին ԱԱ-2018թ.-ից

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը պահանջել է զրկել Պուտինին ԱԱ-2018թ.-ից

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը պահանջել է զրկել Ռուսաստանին 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքից և ավելի խիստ պատժամիջոցների կոչ է արել՝ Մոսկվայի՝ Ուկրաինայի նկատմամբ «պատերազմական վարքագծի» համար:

Sunday Times թերթին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «անմտածված կլիներ» հնարավորություն տալ Վլադիմիր Պուտինին վայելել միջագային մրցաշարն անցկացնելու հեղինակությունը:

«Ինքնաթիռի այդ սարսափելի կործանումից հետո Եվրամիությանը պարզապես անհրաժեշտ է ավելի խիստ լինել Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- ասել է Քլեգը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի վարքագիծը անցել է բոլոր սահմանները:

«Նա [Վլադիմիր Պուտինը] չի կարող անընդհատ փորձել միջագային հանրության համբերությունը, ապակայունացնել հարևան երկիրը, պաշտպանել Ուկրաինայի արևելքում զինված անջատողականներին»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահն արդեն Սոչիի Օլիմպիադայից օգուտ քաղել է և ֆուտբոլի առաջնության անցկացումը «հսկայական առավելություն կլինի անձամբ Պուտինի համար»:

Քլեգի կարծիքով՝ սպորտային միջոցառման անցկացման իրավունքից զրկելը պետք է լինի հակառուսական պատժամիջոցների փաթեթի մի մասը:

Ռուսաստանին առաջնությունն անցկացնելու իրավունքից զրկելու կոչով ավելի վաղ հանդես են եկել Գերմանիայի Բունդեսթագում պահպանողականների ներկայացուցիչ Միխայել Ֆուքսը և Նիդեռլանդների ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Ջոն վան Սխիպը, սակայն ՖԻՖԱ-ն դեռ պատրաստ չէ աջակցել այս գաղափարին:

«Սպորտային միջոցառումները բոյկոտելը հազվադեպ է ինչ-որ բանի հանգեցրել»,-հայտարարել է կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Տեո Ցվանցիգերը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում