Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն արգելեց ուկրաինական հյութերի ներկրումը

Ռուսաստանն արգելեց ուկրաինական հյութերի ներկրումը

Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հուլիսի 29-ից արգելել է ուկրաինական հյութերի ներկրումը, այդ թվում՝ նախատեսված մանկական սննդի համար, ասված է ծառայության կայքում հուլիսի 31-ին տեղադրված հաղորդագրության մեջ:  

Արգելքը, ըստ «Ռոսպոտրեբնադզորի», պայմանավորված է հանգամանքով, որ ուկրաինական հյութերը պետական գրանցման գործընթաց չեն անցել՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն: Բացի այդ՝ արտադրանքի վրա նշված չէ Մաքսային միության շուկայում շրջանառության մեջ դրվելու համար անհրաժեշտ միասնական նշանը:

Ուկրաինան Չինաստանից հետո Ռուսաստան հյութեր ներկրող երկրորդ խոշոր երկիրն է: Ավելի վաղ Ռուսաստանն արգելել էր Ուկրաինայից կաթնամթերքի և պտուղ-բանաջարեղենի ու ձկնային պահածոների ներկրումը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում