Գլխավոր Լրահոս

Պատժամիջոցներ՝ պատժամիջոցների դեմ

Պատժամիջոցներ՝ պատժամիջոցների դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է արգելել կամ սահմանափակել պարենամթերքի ներմուծումը այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ։

«Ազգային շահերի պաշտպանության նպատակով» կարգելվի կամ կսահմանափակվի Ռուսաստան գյուղմթերքի, հումքի և պարենամթերքի առանձին տեսակների ներմուծումը պետություններից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց նկատմամբ կամ միացել են այդպիսի որոշմանը։ Այս մասին ասված է Պուտինի՝ օգոստոսի 6-ին ստորագրած և Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Սահմանափակումները գործելու են մեկ տարվա ընթացքում։ Առայժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան, Կանադան, Ավստրալիան և Շվեյցարիան։

Թե կոնկրետ որ ապրանքների վրա է տարածվելու արգելքը, որոշելու է Ռուսաստանի կառավարությունը, հանձնարարել է Պուտինը։ Կառավարությունը նաև պետք է «ձեռնարկի միջոցառումներ՝ ուղղված ապրանքային շուկաների հավասարկշռվածության ապահովմանը», գների աճի անթույլատրելիությանը և «ապահովի ․․․ համալիր միջոցառումների մշակում և իրականացում՝ ուղղված հայրենական ապրանքների առաջարկի մեծացմանը»։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան ռուսական «Վեդոմոստի» թերթի հետ զրույցում ասել է, որ ապրանքների ցուցակը, որոնց ներմուծումը Ռուսաստան սահմանափակվելու է կամ արգելվելու է, հաստատվելու է օգոստոսի 7-ից ոչ ուշ։

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը թերթի հետ զրույցում իր հերթին նշել է, որ ցուցակն արդեն պատրաստ է և սպասում է կառավարության հաստատմանը։

«Վեդոմոստիի»՝ ՌԴ կառավարության աշխատակազմում ունեցած աղբյուրը հաղորդել է, որ ցանկը բավական ճկուն է լինելու․ դրանում ներառվելու են տարատեսակ բանջարեղեն, մրգեր և մսամթերք, չի ընդգրկվելու գինին և մանկական սնունդը։

Կառավարության մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ ցանկում ներառվելու են միսը, պանիրը և այլ կաթնամթերքներ։

«Վեդոմոստիի» հաղորդմամբ՝ Ռուսաստանը տարեկան ներմուծում է $30 մլրդ-ի պարենամթերք, և այդ գումարի զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին՝ Եվրամիությանը, ԱՄՆ-ին, Ճապոնիային, Ավստրալիային ու Կանադային։

Ռուսաստանի կարգավորիչները արդեն քննարկում են համագործակցության հնարավոր ընդլայնումը պարենամթերքի մատակարար մի քանի երկրների հետ։ Օգոստոսի 8-ին Ռուսաստանն առաջարկելու է մեծացնել բանջարեղենի և մրգերի մատակարարումները Թուրքիայից, ասել է Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն։ Գերատեսչությունը հայտարարել է, որ մեծացրել է Բրազիլիայից մսամթերքի ու կաթնամթերքի մատակարարների թիվը։ Օգոստոսի 7-ին ծրագրված են խորհրդակցություններ լատինաամերիկյան մի շարք երկրների դիվանագետների հետ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հարցերով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում