Գլխավոր Լրահոս

S&P-ն Ռուսաստանում սննդամթերքի կտրուկ թանկացում է կանխատեսում

S&P-ն Ռուսաստանում սննդամթերքի կտրուկ թանկացում է կանխատեսում

Միջազգային Standard & Poor's վարկանշային գործակալությունը կանխատեսում է Ռուսաստանում սննդամթերքի գների կտրուկ բարձրացում առաջիկա ամիսներին՝ պայմանավորված Արևմուտքի երկրներից գյուղմթերքի ներկրման արգելքով, որը Ռուսաստանն ի պատասխան արևմտյան պատժամիջոցների՝ սահմանել է օգոստոսի սկզբին։

Գործակալության փորձագետների տվյալներով՝ գների բարձրացման տեմպերը կարագանան ձմռան մոտենալուն զուգահեռ։ Նման դինամիկայի հիմնական պատճառը լինելու է այն ապրանքների անբավարարությունը, որոնց մատակարարումը դադարեցվել է։

Ինչպես նշում են գործակալությունում, այլընտրանքային մատակարարների հետ գործարքներ կնքելու համար ռուսական ընկերություններից որոշ ժամանակ կպահանջվի։

Արդեն օգոստոսին գրանցվել է սննդամթերքի մի շարք տեսակների, որոնց վրա տարածվում է արգելքը, գների զգալի բարձրացում։ Օգոստոսի ընթացքում մսի և թռչնամսի գներն աճել են 2,5%-ով (2013թ․ օգոստոսին՝ ընդամենը 0,2% աճ էր գրանցվել)։ Ձկնեղենը թանկացել է 1,4%-ով (2013-ին՝ 0,7%-ով)։ Այս միտումը պահպանվել է նաև սեպտեմբերին։

Standard & Poor's-ը նաև նախազգուշացնում է Ռուսաստանում շարունակական ստագնացիայի ռիսկի աճի մասին․ իրադրության վատթարացումը, գործակալության փորձագետների տվյալներով, առաջին հերթին կապված է Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների և Ռուսաստանի իշխանությունների պատասխան միջոցառումների հետ։

S&P-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ՀՆԱ-ի տարեկան միջին աճը 2014-ի տվյալներով կկազմի մոտ 0,3%։ Ընդ որում՝ գործակալությունը Ռուսաստանում տնտեսական աճի կանխատեսումը 2015թ․ համար 1,7%-ից իջեցրել է մինչև 1,1%։

Համաշխարհային բանկը վերջերս իր զեկույցում նույնպես Ռուսաստանի տնտեսության համար կանխատեսել էր ստագնացիա՝ պատճառների թվում նշելով կառուցվածքային բարեփոխումների բացակայությունը, տնտեսական քաղաքականության անորոշությունն ու աշխարհաքաղաքական լարվածությունը, որը պայմանավորված է Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացմամբ։

Տնտեսագետների խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն աշխատում է իր հնարավորությունների գրեթե ամբողջ լարումով։

Համաշխարհային բանկի դրական սցենարը 2015թ․ համար նախատեսում է 0,9% աճի տեմպ և 1,3%՝ 2016թ․ համար։ Վատագույն տարբերակում Ռուսաստանին ռեցեսիա է սպասվում։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ տնտեսական աճը Ռուսաստանում ընթացիկ տարում կկազմի 0,5%, 2015-ին՝ 1,2%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում