Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքն առաջին անգամ բարձրացել է մինչև 54 ռուբլի։ Առևտրաշրջանի փակման գնի համեմատ՝ եվրոն թանկացել է 32 կոպեկով։ Այս մասին հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի կայքը։
Շարունակում է բարձրանալ նաև դոլարի փոխարժեքը։ Ամերիկյան արժույթը բարձրացել է մինչև 42,455 ռուբլի։ Աճը կազմել է 17,5 կոպեկ։
Դոլարի, եվրոյի և երկարժույթ զամբյուղի նկատմամբ ռուբլու անկումն արձանագրվում է հինգ առևտրաշրջան շարունակ։ Այս ընթացքում դոլարը թանկացել է 1,5 ռուբլիով, իսկ եվրոն՝ 1,9։
Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժութային միջամտությունները կազմել են մոտ 1,5 մլրդ դոլար։
Ռուբլու անկումը պայմանավորում են նավթի գների անկմամբ և արժութային իրացվելիության հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ մտավախություններով։
Շարունակում է անկում ապրել նաև ռուբլի/դրամ փոխարժեքը։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տյալների՝ հոկտեմբերի 20-ին այն կազմել է 1 ռուբլի/10,01 դրամ, հոկտեմբերի 21-ին՝ 1 ռուբլի/9,99 դրամ, հոկտեմբերի 22-ին՝ 1 ռուբլի/9,99 դրամ, հոկտեմբերի 23-ին՝ 1 ռուբլի/9,81 դրամ, հոկտեմբերի 24-ին՝ 1 ռուբլի/9,73 դրամ, հոկտեմբերի 27-ին՝ 1 ռուբլի/9,73 դրամ։
Civilnet











