Գլխավոր Լրահոս

Ռուբլին շարունակում է արժեզրկման ռեկորդները

Ռուբլին շարունակում է արժեզրկման ռեկորդները

Դոլարի փոխարժեքը գերազանցել է 48 ռուբլին։

Նոյեմբերի 7-ին Մոսկվայի բորսայում առևտրաշրջանի բացման հենց սկզբում դոլարի և եվրոյի փոխարժեքները սահմանել են հերթական ռեկորդները։

Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, ամերիկյան փոխարժեքն ուրբաթօրյա առևտրաշրջանը սկսել է՝ հասնելով 48 ռուբլի/1 դոլար մակարդակի։ Առևտրաշրջանի հենց սկզբում դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 48,14 ռուբլի/1 դոլար, ինչը 1,56 ռուբլիով բարձր է նոյեմբերի 6-ի փակման փոխարժեքից։ Մոսկվայի ժամանակով ժամը 11։25-ի դրությամբ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև 48,65 ռուբլի/1 դոլար։ Միևնույն ժամանակ եվրոպական արժույթն առաջին անգամ գերազանցել է 60 ռուբլին՝ բարձրանալով մինչև 60,27 ռուբլի, ինչը գրեթե 2,5 ռուբլիով բարձր է նոյեմբերի 6-ի փակման փոխարժեքից։ Այդրունքում երկարժույթ զամբյուղի արժեքը աճել է 2,2 ռուբլիով՝ մինչև 53,86 ռուբլի։

Այն, ինչ կատարվում է արժույթի շուկայում, տարակուսանք է առաջացնում վերլուծաբանների շրջանում, որոնք անցած ուրբաթ օրվանից ռուբլու 11% անկումը չեն կարողանում բացատրել հիմնական սովորական գործոններով։ Իրադրությունը վատթարացնում է նաև բնակչության շրջանում աճող խուճապը, որը կարող է կանգնեցնել միայն Կենտրոնական բանկի միջամտությունը, գրում է «Կոմերսանտը»։

Շարունակում է անկում ապրել նաև ռուբլի/դրամ փոխարժեքը։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տյալների՝ նոյեմբերի 2-ին այն կազմել է 1 ռուբլի/9,78 դրամ, նոյեմբերի 3-ին՝ 1 ռուբլի/9,49 դրամ, նոյեմբերի 4-ին՝ 1 ռուբլի/9,46 դրամ, նոյեմբերի 5-ին՝ 1 ռուբլի/9,30 դրամ, նոյեմբերի 6-ին՝ 1 ռուբլի/9,12 դրամ, նոյեմբերի 7-ին՝ 1 ռուբլի/8,81 դրամ։

Ռուբլու արժեզրկման և հայկական դրամի վրա դրա հնարավոր հետևանքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանում Forex Club-ի տնօրեն Միքայել Վերդյանի հետ։ Հարցազրույցը՝ ստորև։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում