Գլխավոր Լրահոս

Պատրաստ ենք նավթի գների աղետալի անկմանը․ Պուտին

Պատրաստ ենք նավթի գների աղետալի անկմանը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի տնտեսությունը պատրաստ է դիմակայել նավթի գների անգամ «աղետալի» անկմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք մտածում ենք բոլոր սցենարների, այդ թվում՝ էներգակիրների գների այսպես կոչված աղետալի անկման մասին, ինչը միանգամայն հնարավոր է, մենք դա հնարավոր ենք համարում։ Ե՛վ էկոնոմիկայի, և՛ ֆինանսների նախարարությունները, և՛ կառավարությունն առհասարակ տնտեսության զարգացումը հաշվարկում են՝ բոլոր սցենարների համաձայն»,- ասել է Պուտինը ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի նախաշեմին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանին, մյուս երկրների համեմատ, ավելի հեշտ կլինի հաղթահարել նավթի համաշխարհային գների անկմամբ առաջացած ճգնաժամը։

«Մեր երկրի պես երկրին նույնիսկ ավելի հեշտ կլինի։ Ինչո՞ւ։ Մենք նավթ և գազ արդյունահանող երկիր ենք և շատ զգուշորեն ենք վերաբերվել մեր պահուստներին՝ և՛ ոսկեարժութային պահուստներին, և՛ կառավարության պահուստներին։ Դրանք բավական մեծ են, և դա մեզ թույլ է տալիս վստահ լինել, որ մենք ամբողջությամբ կկատարենք մեր ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները և բյուջետային բոլոր գործընթացներն ու ամբողջ տնտեսությունը կպահենք որոշակի սահմաններում»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նոյեմբերի 14-ին Brent տեսակի նավթի գինը վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է $77/բարել մակարդակից։

Նախօրեին JPMorgan Chase ներդրումային բանկը նախազգուշացրել է, որ 2015թ․ սկզբին նավթի գները հնարավոր է՝ նվազեն մինչև $65/բարել։

G20-ի գագաթաժողովն անցկացվելու է նոյեմբերի 15-16-ին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում