Նավթի արդյունահանման քվոտաները պահպանելու մասին ՕՊԵԿ-ի որոշումը ծանր հարված է հասցրել նավթի գնին և Ռուսաստանի ազգային արժույթին:
Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը, Urals և Brent ապրանքանիշերի նավթի գինը նոյեմբերի 28-ի երեկոյան թարմացրել է չորսամյա նվազագույնը՝ հասնելով հասնելով $70/ 1 բարել մակարդակի: Դոլարի և եվրոյի փոխարժեքները սահմանել են հերթական ռեկորդները՝ հասնելով 50 ռուբլի/1 դոլար մակարդակի և անցնելով 62ռուբլի/1 եվրո սահմանագիծը համապատասխանաբար:
Ժամը 21:56-ի դրությամբ (Երևանի ժամանակով 22:56) ամերիկյան արժույթը թանկացել է 1,34 ռուբլիով՝ հասնելով մինչև 50,01 ռուբլի, իսկ եվրոն բարձրացել է 1,27 ռուբլիով՝ մինչև 62,2 ռուբլի: Այդրունքում երկարժույթ զամբյուղի արժեքը աճել է 1,3 ռուբլիով՝ մինչև 55,86 ռուբլի։
Շարունակում է անկում ապրել նաև ռուբլի/դրամ փոխարժեքը։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տյալների՝ նոյեմբերի 28-ին այն կազմել է 1 ռուբլի/8,72 դրամ:
Ռուբլու արժեզրկման և հայկական դրամի վրա դրա հնարավոր հետևանքների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Հայաստանում Forex Club-ի տնօրեն Միքայել Վերդյանի հետ։ Հարցազրույցը՝ ստորև։
Civilnet











