Գլխավոր Լրահոս

Երկաթուղի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև

Երկաթուղի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև

Տեսարան Արցախի Դրմբոն գյուղից, որտեղ գտնվում է «Բեյզ Մեթալս» հանքարդյունաբերական ձեռնարկությունը։

Դեռևս երկու տարի առաջ, խոսելով Արցախի զարգացման մասին, կարևորում էինք Արցախը Հայաստանի մարզերին կապող երկրորդ ճանապարհի կառուցման խնդիրը: Այդ ժամանակ քննադատությունն ուղղված էր Ստեփանակերտի օդանավակայանի հարցում Արցախի իշխանությունների անարդյունավետ քայլերին: Հսկայական ծախսեր կատարելուց հետո հայկական կողմերը չկարողացան իրականացնել ինքնաթիռների թռիչքներ դեպի Ստեփանակերտ: Այդ գումարները կարելի էր ներդնել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վրա, որի համար, արդեն երկրորդ տարին է` ուղղվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարները:

Ընդունելով հանդերձ, որ ճանապարհի կառուցումը մեծապես պայմանավորված է հանքարդյունաբերության զարգացմամբ և Մարտակերտի շրջանի հանքերը շահագործող ընկերությունների շահագրգռվածությամբ, պետք է փաստենք, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը զարգացման լրացուցիչ խթան է դառնալու Արցախի Նոր Շահումյանի և Մարտակերտի շրջանների բնակավայրերի համար՝ հնարավորություն տալով բնակիչներին կրճատել իրենց տրանսպորտային ծախսերը Հայաստանի այլ բնակավայրերի հետ իրենց տնտեսական հարաբերություններում, մեծացնելու է Արցախի զբոսաշրջային ներուժը և նպաստելու է ճանապարհի երկայնքով սպասարկման ոլորտի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը աչքի է ընկել մեծ ծրագրերի ֆինանսավորմամբ, Արցախի կենսական ենթակառուցվածքների կառուցմամբ և արդիականացմամբ: Ժամանակն է, որ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին զուգահեռ սկսվի Արցախում երկաթուղային ցանցի կառուցումը: Հայկական երկաթուղին ավարտվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի Նոր Շահումյանի շրջանի հենց սահմանին՝ Սոթքում: Երկաթուղու կառուցումը ենթադրում է մեծ ծախսեր: Լուրջ և հավակնոտ ծրագիր է, սակայն Արցախի տնտեսության զարգացումն այլընտրանք չունի, քան երկաթուղային կապով Հայաստանի ցանցին միանալը: Հայաստան համահայկական հիմնադրամի հետագա տարիների հավաքվելիք գումարն արժե ուղղել հենց այս գաղափարի իրականացմանը: Թեկուզ փոքր քայլերով, տարեկան 10-15 կմ-ով, 3-4 փոքրիկ կամրջի կամ թունելի կառուցմամբ, աստիճանաբար պետք է կյանքի կոչենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում երկաթուղին կարող է ձգվել մինչև Դրմբոն կամ Մաղավուզ (որտեղ կան համապատասխանաբար ոսկու և քարածխի հանքավայրեր): Երկաթուղու կառուցմամբ մեծապես հետաքրքրված է արցախյան հանքարդյունաբերությունը, որն էլ կարող է լրացուցիչ գումարներ գտնել այս ծրագրի համար: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բավականին խոցելի է հանքարդյունաբերությունը սպասարկող գերծանր բեռնատարների համար, և կարճ ժամանակում ավտոմայրուղին կարող է շարքից դուրս գալ, ինչպես տեղի է ունեցել Արցախի Հյուսիս-Հարավ մայրուղու Կիչան-Դրմբոն հատվածի հետ:

Հայության ջանքերի փոքր-ինչ համախմբման դեպքում առաջիկա 8-10 տարում հնարավոր կլինի Սոթք-Դրմբոն երկաթուղու 90-100 կմ-ոց հատվածի կառուցումը, ինչը նոր որակ կհաղորդի Արցախի զարգացման հեռանկարներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում