Գլխավոր Լրահոս

Տնտեսության վերականգնումը երկու տարի կպահանջի․ Պուտին

Տնտեսության վերականգնումը երկու տարի կպահանջի․ Պուտին

Ներկա դրությունից ելքն ու Ռուսաստանի տնտեսության աճն անխուսափելի են, հանգամանքների ամենաանբարենպաստ զարգացման դեպքում դրա համար կպահանջվի երկու տարի։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 18-ին՝ իր ամենամյա մամուլի ասուլիսին։ Նա չբացառեց, որ իրադրությունը սկսի կարգավորվել արդեն 2015թ․ առաջին եռամսյակում։

«Անկասկած, վերելքը, հետագա աճը և ներկա իրադրությունից ելքն անխուսափելի են,- հայտարարեց Պուտինը։ - Տնտեսությունը կաճի, և մեր տնտեսությունը դուրս կգա ներկա իրավիճակից։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար։ Հանգամանքների ամենաանբարենպաստ զարգացման դեպքում կարծում եմ՝ երկու տարի»։

Ռուսաստանի նախագահը վստահ է՝ տնտեսության ներկա իրադրությունը հրահրված է նախևառաջ արտաքին գործոններով։ «Իհարկե, ներկա իրադրությունը առաջին հերթին հրահրված է արտաքին գործոններով։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այն, ինչ ծրագրել էինք և ասել էինք, որ պիտի անենք, ամբողջությամբ չենք արել»,- նշեց Ռուսաստանի նախագահը։

Ամենամյա մամուլի ասուլիսները Վլադիմիր Պուտինն անցկացնում է 2001-ից։ Սա Պուտինի տասներորդ ասուլիսին էր՝ որպես նախագահ։ Անցյալ տարի նա պատասխանել էր 52 հարցի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում