Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի վարկանիշներին սպառնում է իջեցում մինչև «աղբային» մակարդակի

Ռուսաստանի վարկանիշներին սպառնում է իջեցում մինչև «աղբային» մակարդակի

Միջազգային Standard & Poor’s (S&P) վարկանշային գործակալությունը Ռուսաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը վերանայման է դրել՝ իջեցնելու հնարավորությամբ։

Վարկանիշի իջեցումը թեկուզ մեկ աստիճանով կնշանակի անցում ոչ ներդրումային գոտի կամ այսպես կոչված «աղբային» մակարդակի։

Սա կհանգեցնի ռուսական պետական պարտատոմսերի նկատմամբ ներդրողների պահանջարկի նվազման, իսկ փոխառությունների արժեքը արտաքին շուկաներում Ռուսաստանի համար կաճի։

S&P-ն Ռուսաստանի սուվերեն վարկանիշի վերանայման անհրաժեշտությունը բացատրում է երկրի տնտեսական իրադրության վատթարացմամբ։ Որոշումը հայտարարվելու է 2015թ․ հունվարի կեսին։

Լույս դեկտեմբերի 24-ին միջազգային վարկանշային մեկ այլ գործակալություն՝ Moody's-ը, վերանայման է դրել՝ իջեցնելու հնարավորությամբ, ռուսական 45՝ ֆինանսական հատվածին չվերաբերող ընկերությունների վարկանիշները։

Դրանց թվում են «Բաշնեֆտ»-ը, «Լուկօյլ»-ը, «Ռոսնեֆտ»-ը, «Նորնիկել»-ը և այլ խոշոր ընկերություններ։ Նրանց վարկանիշների կանխատեսումը բացասական է։

Moody's-ն արդեն իջեցրել է «Գազպրոմի» վարկանիշը՝ օտարերկրյա արժույթով։

Ավելի վաղ Moody's-ը վերանայման էր դրել ռուսական 16 խոշոր բանկերի վարկանիշները և նվազեցրել էր Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը։ Գործակալության փորձագետները կարծում են, որ 2015թ․ Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 5,5%, 2016թ․՝ 3%։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում