Գլխավոր Լրահոս

Նավթն էժանանացել է մինչև $45

Նավթն էժանանացել է մինչև $45

Թերթաքարային նավթ արդյունահանողերն առաջինը կկրճատեն նավթի արդյունահնման ծավալները՝ պայմանավորված նավթի գների նվազմամբ: Այսպիսի հայտարարություն է արել Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի նախարար Սուհաիլ ալ Մազրուին, հաղորդում է Bloomberg-ը: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ն կշարունակի մեծացնել նավթային հզորությունները, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, հավատարիմ է մնում նավթի արդյունահնման ծավալները փոփոխելու մասին իր որոշմանը:

«ՕՊԵԿ-ը չի կարողանա շարունակել պահել նավթի որոշակի գին: Շուկայի սկզբունքների համաձայն՝ առավել թանկ նավթ արտադրողներն առաջինը ստիպված կլինեն կրճատել արդյունահանման ծավալները»,- ասել է նա՝ հավելելով, որ իր երկիրը չի հրաժարվի նավթի արտադրության ծավալները 2017թ. 3,5 մլն/օր բարելի հասցնելու ծրագրից: Ներկայում ԱՄԷ նավթի արտադրության ծավալը կազմում է 3 մլն բարել/օր՝ 2014-ի դեկտեմբերի 2,7 մլն բարել/օրի համեմատ:

Նավթի գները նախարարի այս հայտարարությունից հետո շարունակել են նվազել շուրջ 4%-ով: Այսպես՝ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները էժանացել են 3,4%-ով՝ կազմելով $45,86/1 բարել, իսկ WTI տեսակինը՝ 2,7%-ով՝ կազմելով $44,88/1 բարել:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալ Ուալիդ իբն Թալալը նավթի $100/1բարել գինն անվանել է «արհեստական և ոչ շտկված»:

Նավթի գներն անկում են ապրում՝ սկսած ամառվանից, իսկ ՕՊԵԿ-ի՝ նավթի արդյունահանման քվոտան պահպանելու նոյեմբերի 27-ի որոշումից հետո նավթի գնանշումներն անկում ապրեցին էլ ավելի արագ։ 2014թ. դեկտեմբերի 1-ին նավթի գները թարմացրել են հնգամյա նվազագույն ցուցանիշի ռեկորդը։ Brent տեսակի նավթի մատակարարման հունվարյան ֆյուչերսը էժանացել էր 2,64%-ով՝ մինչև $68,3/1 բարել, WTI-ը՝ 2,43%-ով՝ մինչև $64,54/1 բարել։ Նավթի գների այսչափ շեշտակի անկումն ամենազգալին է 2008թ․ ֆինանսական ճգնաժամից ի վեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում