Գլխավոր Լրահոս

Նավթը շարունակում է էժանացնել ռուբլին

Նավթը շարունակում է էժանացնել ռուբլին

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը հունվարի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16․17-ի դրությամբ բարձրացել է 3 ռուբլիով՝ մինչև 66․19 ռուբլի, եվրոն թանկացել է 3․31 ռուբլիով՝ մինչև 78 ռուբլի։ Դոլարի և եվրոյի փոխարժեքները երկու առևտրաշրջանի ընթացքում բարձրացել են 3․93 ռուբլիով (6.4%) և 5․02 ռուբլիով (6.9%) համապատասխանաբար, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հունվարի 14-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեքը սահմանել է 64․8425 ռուբլի։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը կկազմի 76․7735 ռուբլի։ Երկարժույթ զամբյուղի արժեքը՝ հաշվարկված պաշտոնական փոխարժեքներով, կազմել է 70․2114 ռուբլի։

Ռուբլին անկում է ապրում էժանացող նավթի հետքերով։ Հունվարի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 10։00-ի դրությամբ, Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները էժանացել էին 3․4%-ով՝ մինչև $45․86/1 բարել, WTI-ը՝ 2․7%-ով՝ մինչև $44․88/1 բարել։

Հունվարի 12-ին ամերիկյան Goldman Sachs բանկը նվազեցրել է նավթի գնանշումների կանխատեսումը 1 բարել Brent-ի դիմաց $83․8-ից մինչև $50․4՝ 2015թ․ համար և $90-ից մինչև $70՝ 2016թ․ համար։ Ակնկալվում է, որ առաջիկա երեք ամիսներին WTI-ի մեկ բարելը կարժենա $41 (նախկինում կանխատեսվում էր $70-ի մակարդակը), Brent-ը՝ $42 (նախկինում՝ $80)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում