Գլխավոր Լրահոս

2014-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը մեծացել է 2,5 անգամ

2014-ին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը մեծացել է 2,5 անգամ
2014 թվականին Ռուսաստանից կապիտալի մաքուր արտահոսքը գերազանցել է բոլոր կանխատեսումները և Կենտրոնական բանկի տվյալներով՝ կազմել է 151,5 միլիարդ դոլար: Սա 2,5 անգամ ավել է, քան 2013-ին, երբ կապիտալի արտահոսքը կազմել է 61 մլրդ դոլար, և մոտ 20 մլրդ դոլարով ավել է, քան ճգնաժամային 2008-ին. այն ժամանակ երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 133,6 մլրդ դոլար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 2014թ. նոյեմբերին Ռուսաստանի Կենտրոնական բանկը կապիտալի արտահոսքը տարվա կտրվածքով կանխատեսել էր 128 մլրդ դոլարի չափով: Այսպիսի թվերի մասին էր խոսում նաև երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կապիտալի առավելագույն արտահոսք է գրանցվել 2014-ի վերջին եռամսյակում` 72,9 միլիարդ դոլար, որը 4,3 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2014 թվականի առաջին եռամսյակում կապիտալի արտահոսքը կազմել է 48,5 միլիարդ դոլար, երկրորդ եռամսյակում` 22,4 միլիարդ դոլար, իսկ երրորդ եռամսյակում` 7,7 միլիարդ դոլար: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ կապիտալի արտահոսքը տեղի է ունեցել ավանդների դոլարացման աճի, բնակչության և ընկերությունների կողմից կանխիկ արտարժույթի գնման, պատժամիջոցների պատճառով վերաֆինանսավորման սահմանափակ հնարավորության պայմաններում ռուսական մասնավոր սեկտորի արտաքին պարտքի մարման հաշվին: Միաժամանակ՝ այս շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած տնտեսական ֆորումի մասնակիցները համակարծիք են եղել հարցում, որ մոտ ժամանակներում Ռուսաստանի բանկային համակարգում նոր ցնցումներ են սպասվում:Ռուս և արտասահմանյան փորձագետները համակարծիք են եղել նաև նրանում, որ Ռուսաստանի տնտեսության խնդիրները կառուցվածքային բնույթ են կրում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում