Գլխավոր Լրահոս

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը

Ձախից՝ Աբդալլահ թագավորը, աջից՝ թագաժառանգ արքայազն Սալման բեն Աբդել-Ազիզ աս Սաուդը

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը, որն անցյալ տարի բոլորել էր 90 տարին, մահացել է, այս մասին հաղորդում է BBC-ն:

Դեկտեմբերի 31-ին թագավորը հոսպիտալացվել էր և բուժում ստացել: Հունվարի սկզբին Սաուդյան Արաբիայի թագավորի մամլո դիվանը հաղորդել էր, որ պետության ղեկավարի մոտ թոքային վարակ է հայտնաբերվել:

Աբդալլահ թագավորը թվով վեցերորդ միապետն էր: Նա թագավոր էր օծվել 2005թ. օգոստոսի 1-ին եղբոր՝ Ֆահդ թագավորի մահից հետո:

Աբդալլահի մահից հետո Սաուդյան Արաբիայի գահը ժառանգել է նրա 76-ամյա եղբայրը՝ թագաժառանգ արքայազն Սալման բեն Աբդել-Ազիզ աս Սաուդը, որը գահի իրավահաջորդ էր նշանակվել 2012թ. հունիսին: Նա Աբդել-Ազիզ թագավորի 25-րդ որդին է:

Աբդալլահի մավան առթիվ ցավակցություն են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Զգուշավոր բարեփոխիչ

Ինչպես նշվեց, Աբդալլահը նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի գահը ժառանգել է 2005թ. օգոստոսի 1-ին: Երկրի պահպանողական շրջանակներում նրան բարեփոխիչ էին համարում, որը հաճախ հակադրվում էր պահպանողական հոգևորականությանը:

Ստանձնելով գահը՝ Աբդալլահը քայլեր ձեռնարկեց երկրում ազատություններն ընդլայնելու ուղղությամբ և մեծ ներդրումներ արեց կրթության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

CNN-ի հայտնի հաղորդավար Ֆարիդ Զաքարիան այսպես է բնորոշել Աբդալլահին. «Նա իսկապես արտասովոր գործիչ էր»:

Աբդալլահի օրոք երկրից դուրս մղվեց «Ալ-Կաիդան», Սաուդյան Արաբիան սկսեց նշանակալի դեր խաղալ միջազգային ասպարեզում: 2014թ. Սաուդյան Արաբիան դարձավ արաբական առաջատար երկիրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում:

Սաուդյան Արաբիային է պատկանում աշխարհում ապացուցված նավթի պաշարների 16%-ը: Երկիրը համարվում է Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի առաջատար երկիր, որը մեծ ազդեցություն ունի էներգակիրների գների և Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության վրա:

Աբդալլահի մավհան լուրը «բարձրացրել է» նավթի գները 

Սաուդյան Արաբիայի միապետի մահվան լուրի ֆոնին WTI տեսակի նավթի գինը ԱՄՆ-ում բարձրացել է 2,38%-ով ՝ հասնելով $47,41-ի մեկ բարելի դիմաց, հաղորդում է Bloomberg գործակալությունը: Brent տեսակի նավթի գինը հասել է $50-ի մեկ բարելի դիմաց:

«Շուկան այս լուրին արձագանքել է գների բարձրացմամբ, քանի որ դա (մահը) կարող է դառնալ անորոշ վիճակի սկիզբ՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայում ղեկավարության փոփոխության փաստը»,- իրավիճակը մեկնաբանել է Lipow Oil Associates խորհրդատվական ընկերության նախագահ Էնդրի Լիփոուն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում