Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հնարավոր է՝ քվեարկի ՌԴ պատվիրակության՝ վեհաժողովի ղեկավար մարմիններում ու քվեարկությունում մասնակցության իրավունքի չվերականգնման օգտին, այս մասին ռուսական «Վեդոմոստի» թերթին ասել է ԵԽԽՎ աղբյուրը:
«Եթե դեռ անցյալ շաբաթ կային նախադրյալներ, որ պատվիրակության իրավունքներն ամբողջությամբ կվերականգնվեն, ապա հունվարի 24-ից հետո (ուկրաինական Մարիուպոլ քաղաքի ռմբակոծում, որում Ուկրաինայի իշխանությունները մեղադրել են ընդդիմադիրներին) այդ հարցում որևէ վստահություն չկա»: Ըստ թերթի աղբյուրի՝ որոշ պատվիրակություններ բացահայտ հայտարարում են, որ «դեմ» են քվեարկելու ՌԴ պատվիրակության իրավունքի վերականգնմանը, օրինակ՝ Լիտվայի պատվիրակությունը:
Քվեարկությունը կայանալու է հունվարի 28-ին:
Ավելի վաղ ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ելույթ ունենալով Ստրասբուրգում հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մեկ տարող կասեցնել իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, եթե իր լիազորությունները չվերականգնվեն:
2014թ. ապրիլին Ղրիմի՝ Ռուսաստանին միացմամբ պայմանավորված՝ ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ Ռուսաստանին զրկել էր ձայնի իրավունքից, ինչպես նաև ԵԽԽՎ-ի ղեկավար մարմինների աշխատանքին մասնակցելու ու դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից։
Ակնարկ
Եվրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու համար պետությունը որևէ հատուկ ընթացակարգերի չի դիմում: ԵԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության կազմից դուրս գալու համար անդամ-պետությունը պետք է ընդամենը այդ մասին տեղեկացնի Գլխավոր քարտուղարությանը:
ԵԽ կազմից դուրս գալը Ռուսաստանին թույլ կտա դուրս գալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համակարգից: ՌԴ ղեկավարության ներկայացուցիչները վերջերս մի քանի անգամ քննադատել են այդ մարմինը երկրի ղեկավարության դեմ դատավճիռներ ընդունելու կապակցությամբ:
Civilnet











