Գլխավոր Լրահոս

S&P-ն Ռուսաստանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

S&P-ն Ռուսաստանի վարկանիշն իջեցրել է «աղբային» մակարդակի

Միջազգային Standard & Poor’s (S&P) վարկանշային գործակալությունը հունվարի 26-ի երեկոյան Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը ներդրումային «BBB-»-ից իջեցրել է մինչև սպեկուլյատիվ կամ «աղբային» մակարդակի` «BB+»` բացասական կանխատեսմամբ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում:

Վարկանիշը վերանայման էր դրվել անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին` պայմանավորված Ռուսաստանի դրամավարկային քաղաքականության ճկունության «կտրուկ նվազմամբ»:

Ավելի վաղ` հունվարին, միջազգային Fitch վարկանշային գործակալությունն արդեն իջեցրել էր Ռուսաստանի սուվերեն վարկանիշը` մինչև «BBB-» մակարդակ: Դրանից մեկ շաբաթ անց Moody’s-ը իջեցրել էր Ռուսաստանի պետպարտատոմսերի վարկանիշը` մինչև «Baa3» մակարդակ: Այսպիսով` Fitch-ը և Moody’s-ը Ռուսաստանի վարկանիշները դասել էին ներդրումային կատեգորիայի ամենասոտրին մակարդակին, սակայն S&P-ն առաջինն էր, որ Ռուսաստանի արժեթղթերը ճանաչեց սպեկուլյատիվ:

S&P-ի` Ռուսաստանի վարկանիշն իջեցնելուց հետո ռուսական ռուբլին կտրուկ անկում էր արձանագրել:

Մոսկվայի բորսայի տվյալների համաձայն` որոշման հրապարակումից հետո դոլարի փոխարժեքը հասել էր մինչև 67.98 ռուբլի, ինչը 5.78%-ով ցածր է նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակից:

Առևտրաշրջանի փակմանը ռուբլու փոխարժեքն անկում էր ապրել մինչև 68.25 ռուբլի/1 դոլար և 76.81 ռուբլի/1 եվրո:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ռուսաստանցիներին խնդրել է S&P-ի կողմից Ռուսաստանի վարկանիշի իջեցման պատճառով իրադրությունը չողբերգականացնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում