Գլխավոր Լրահոս

ԵԽԽՎ-ում ձայնից զրկված Ռուսաստանը հեռանում է մինչև տարեվերջ

ԵԽԽՎ-ում ձայնից զրկված Ռուսաստանը հեռանում է մինչև տարեվերջ

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ուժի մեջ է թողել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի՝ ՌԴ-ին միացմանն ի պատասխան: Լիազորությունների վերականգնման հարցը կրկին կդիտարկվի այս տարվա ապրիլին, մինչդեռ ռուսական կողմը հայտարարել է, որ հեռանում է ԵԽԽՎ-ից մինչև տարեվերջ, հաղորդում է BBC-ն:

Պատվիրակությունը հեռանում է ԵԽԽՎ-ից մինչև տարեվերջ: ԵԽԽՎ-ի առաջ քաշած պահանջները միշտ չէ, որ ռուսական կողմն ընկալում է որպես իրագործելի և ադեկվատ»,- «Կոմերսանտ» թերթը մեջբերում է ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովին:

ԵԽԽՎ-ի հետ շփումների դադարեցումից բացի, Ռուսաստանը սպառնում է նաև ընդհանրապես դուրս գալ Եվրոպայի Խորհրդի կազմից, եթե Վեհաժողովը չհանի իր դեմ սահմանված պատժամիջոցները:

«Եվրոպայի Խորհրդում Ռուսաստանի մասնակցության հարցը կքննարկվի տարեվերջին՝ կախված այդ պահին տիրող քաղաքական իրադրությունից»,- Պուշկովին մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ռուսաստանը ոչ միայն զրկված է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, այլև չի կարող ներգրավվել Վեհաժողովի տարբեր պատվիրակություններում ու ներկայացուցչություններում, դիտորդական առաքելություններում:

«Ռուսական» հարցի վերաբերյալ ծավալուն հուշագրում Ավստրիայից պատգամավոր Շտեֆան Շեննախն արձանագրել է, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորություններն ու Ուկրաինայի և Եվրոպայի պահանջները՝ ուկրաինական հակամարտության լուծման վերաբերյալ, մասնավորապես, «շարունակում է աջակցություն ցուցաբերել անջատողականներին, չի հետապնդում կռվելու նպատակով Դոնբաս մեկնող անձանց և հրաժարվում է քննարկել Ղրիմի բռնակցումը դադարեցնելու հարցը»:

2014թ. ապրիլին Ղրիմի՝ Ռուսաստանին միացմամբ պայմանավորված՝ ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ Ռուսաստանին զրկել էր ձայնի իրավունքից, ինչպես նաև ԵԽԽՎ-ի ղեկավար մարմինների աշխատանքներին ու դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից։

Քվեարկության արդյունքները

Ռուսաստանի Դաշնությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձի օգտին քվեարկել է 160 պատգամավոր, դեմ՝ 42: Նախնական փաստաթղթում ԵԽԽՎ-ն ՌԴ-ի վրա սահմանում էր մի շարք արգելքներ: Լրացման ընդունումից հետո պատժամիջոցների ցանկը զգալիորեն ընդլայնվել է: Ե՛վ լրացումը, և՛ վերջնական որոշումը արժանացել են պատգամավորների մեծամասնության աջակցությանը:

Լրացմանը կողմ է քվեարկել Ուկրաինայի պատվիրակությունն ամբողջ կազմով: Դեմ են քվեարկել Հայաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Կիպրոսի պատվիրակությունները, ինչպես նաև ավստրիացիների, շվեյցարացիների, հոլանդացիների, թուրքերի մի մասը: Ընդհանուր բանաձևի քվեարկության ժամանակ ՀՀ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել:

Ակնարկ

Եվրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու համար պետությունը որևէ հատուկ ընթացակարգերի չի դիմում: ԵԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության կազմից դուրս գալու համար անդամ-պետությունը պետք է այդ մասին տեղեկացնի Գլխավոր քարտուղարությանը:

ԵԽ կազմից դուրս գալուց հետո պետությունը նույն պայմաններով դադարում է լինել նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին կոնվենցիայի կողմ՝ կոնվենցիայի 58-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում