Գլխավոր Լրահոս

Գորբաչովը չի բացառում, որ «սառը պատերազմը» կարող է վերածվել «տաքի»

Գորբաչովը չի բացառում, որ «սառը պատերազմը» կարող է վերածվել «տաքի»

Գորբաչովը մտավախություն ունի, որ ԱՄՆ կարող է ռիսկի դիմել և պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ-ն արդեն ներքաշել է Ռուսաստանին «սառը պատերազմի» մեջ, և չի բացառվում, որ նրանք կարող են «ռիսկի դիմել» և անել քայլեր իրական պատերազմի ուղղությամբ: Այսպիսի կարծիք է հայտնել ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում:

«Այսօր միայն լսում ես Ամերիկայից, Եվրամիությունից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: Մի՞թե կատարելապես կորցրել են գլուխը: Ամերիկան ընդհանրապես «մոլորվել է ջունգլիներում» և մեզ էլ իր հետևից է քաշում,- հայտարարել է Գորբաչովը:- Իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա նա [Ամերիկան] արդեն մեզ ներքաշել է նոր «սառը պատերազմի» մեջ՝ փորձելով բացահայտ կերպով կյանքի կոչել տրիումֆատոր լինելու իր գլխավոր գաղափարը: Իսկ ու՞ր կհասցնի այդ ամենը մեզ: «Սառը պատերազմն արդեն գնում է: Իսկ ի՞նչ հետո: Ցավոք, ես չեմ կարող վստահ պնդել, որ «սառը պատերազմը» չի հանգեցնի «տաքի»: Վախենամ՝ նրանք կարող են դիմել այդ ռիսկին»,- ասել է ԽՍՀՄ-ի նախկին նախագահն ու նշել, որ ԱՄՆ-ում և Եվրամիությունում դրությունն ամենևին հեշտ չէ. եվրոպական երկրների մի մասը լավ է ապրում, մյուսները՝ ոչ այնքան, կախվածությունն էլ ԱՄՆ-ից շատ մեծ է:

«Իրավիճակը սուր է, պետք է չէ այն պարզեցնել. քաղաքական գործիչների միջև անջրպետը շատ մեծ է: Դժբախտաբար, այն չի նվազում, այլ հետզհետե մեծանում է»,- նկատել է Գորբաչովը:

Դիրքորոշում ուկրաինական հակամարտության վերաբերյալ

Անցյալ տարեսկզբին Գորբաչովը կոչ էր արել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Բարաք Օբամային Ուկրաինայում ստեղծված իրադրության շուրջ բանակցություններ նախաձեռնել և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Չի կարելի թույլ տալ, որ ուկրաինացիները կռվեն ուկրաինացիների դեմ: Դա սարսափելի աբսուրդ է: Սակայն իրադրությունն ըստ ամենայնի այնպիսին է, որ առանց  մեր երկու երկրների հեղինակավոր ներկայացուցիչների օգնության այն կարող է աղետի վերածվել»,- հայտարարել էր Գորբաչովը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում