Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ԿԲ-ն 2 կետով իջեցրել է հիմնական տոկոսադրույքը` մինչև 15%

Ռուսաստանի ԿԲ-ն 2 կետով իջեցրել է հիմնական տոկոսադրույքը` մինչև 15%

Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը հիմնական տոկոսադրույքը իջեցրել է երկու տոկոսային կետով` 17%-ից մինչև 15%: Այս մասին ասված է Ռուսաստանի գլխավոր դրամատան հաղորդագրությունում:

ԿԲ-ն նշում է, որ հիմնական տոկոսադրույքի նախորդ կտրուկ բարձրացումը` 10.5%-ից մինչև 17%, հանգեցրել է «ինֆլացիոն և դևալվացիոն սպասումների կայունացման» այն մակարդակին, որն ակնկալում էր կարգավորիչը:

ԿԲ խորհուրդը նշել է նաև, որ Ռուսաստանում նկատվող կտրուկ գնաճը պայմանավորված է ռուբլու թուլացմանը գների արագացված հարմարեցմամբ: Հետագայում, կարծում են գլխավոր դրամատան մասնագետները, ինֆլացիոն ճնշումը կզսպվի տնտեսական ակտիվության նվազմամբ:

Ռուսաստանի բանկի կանխատեսմամբ` սպառողական գների աճի տեմպը 2016թ. հունվարին կնվազի` հասնելով 10%-ից ցածր մակարդակի:

2014թ. գնաճը կազմել է 11.4%, բազային գնաճը` 11.2%, հաղորդում է ՌԴ ԿԲ-ն: 2014թ. դեկտեմբերին սպառողական գների աճի տեմպը կազմել է 2.6%: Կարգավորիչի գնահատականներով` 2015թ. հունվարին սպառողական գների աճի տեմպը մեկ ամսում որոշ չափով կնվազի, սակայն տարեկան գնաճը կշարունակի աճել և գագաթնակետին կհասնի 2015թ. երկրորդ եռամսյակում:

Փորձագետներն ակնկալում էին, որ Ռուսաստանի գլխավոր դրամատունը հիմնական տոկոսադրույքը կպահպանի 17%-ի մակարդակում, քանի որ դրա իջեցման համար պայմաններ առայժմ չեն ստեղծվել` Ռուսաստանում գնաճը շարունակում է մնալ բարձր, ռուբլին` թույլ:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 15-ին հիմնական տոկոսադրույքը 10.5%-ից բարձրացրել էր միանգամից 17%-ի՝ ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդից հետո: Դեկտեմբերի 15-ին ռուբլին մեկ օրում արժեզրկվել էր ավելի քան 8%-ով։ Առևտրաշրջանի փակմանը դոլարի փոխարժեքը կազմել էր 64.4 ռուբլի, եվրոյինը՝ 78,8 ռուբլի։

Կենտրոնական բանկի` հիմնական տոկոսադրույքը իջեցնելու որոշման ֆոնին Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը հունվարի 30-ին գերազանցել է 80 ռուբլին: Մոսկվայի ժամանակով ժամը 14:08-ի դրությամբ դոլարի փոխարժեքը հասել է 71.85 ռուբլու: Միաժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել է 81.55 ռուբլի: Ավելի ուշ ռուսական արժույթը որոշ չափով ամրապնդվել է` 18:00-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է 70.26 ռուբլի, եվրոյինը` 79.60 ռուբլի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում