Գլխավոր Լրահոս

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին միջուկային պատերազմով է սպառնում

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին միջուկային պատերազմով է սպառնում

Պաշտոնական Փհենյանը սպառնում է կիրառել պատերազմական բոլոր հնարավոր միջոցները:

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ի դեմ «աննախադեպ պատերազմական միջոցներ» կիրառել:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է երկրի Պաշտպանության պետական կոմիտեի հերթական պատասխանը «ամերիկացի իմպերիալիստների թշնամական քաղաքականությանը», նոր պատժամիջոցներին և ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժություններին, հաղորդում է Reuters գործակալությունը:   

«ԿԺԴՀ-ն այլևս պատրաստ չէ բանակցել ԱՄՆ-ի գանգստերների հետ և մտադիր է պատասխանել Վաշինգտոնի կատաղի քաղաքականությանը»,- հայտարարել է Փհենյանը:

ԿԺԴՀ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ պետք է հստակ գիտակցի՝ եթե Վաշինգտոնը շարունակի Փհենյանի դեմ ագրեսիվ պատերազմը, գործի կդրվեն կոմպակտ, գերդիպուկ և դիվերսիֆիկացված միջուկային զենքը, ցամաքային, ծովային, ստորջրյա, օդային և կիբերհարձակումների պատերազմական միջոցներ: Ավելին՝ Հյուսիսային Կորեան խոստացել է օգտագործել պատերազմի վարման բացառիկ միջոցներ, որոնք աննախադեպ կլինեն մարդկային պատերազմների պատմության մեջ:

Հունվարի 10-ին պաշտոնական Փհենյանը հայտարարել էր միջուկային փորձարկումների մորատորիում սահմանելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ ԱՄՆ-ն ու Կորեայի Հանրապետությունը [Հարավային Կորեա - ՍիվիլՆեթ] հրաժարվեն լայնածավալ զորավարժություններից: ԿԺԴՀ-ն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններին առաջարկել է բանակցել հարցի շուրջ և Փհենյան այցելելու հրավեր է ուղարկել Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կիմ Սոնին: ԱՄՆ-ը մերժել է Փհենյանի առաջարկը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում