Գլխավոր Լրահոս

New York Times-ի հոդվածը հերյուրանք է. Պուտինի խոսնակ

New York Times-ի հոդվածը հերյուրանք է. Պուտինի խոսնակ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերյուրանք է որակել New York Times-ում լույս տեսած հոդվածը, որ Սաուդյան Արաբիան Մոսկվային Ասադից հրաժարվելու գործարք է առաջարկել՝ նավթի արդյունահանումը կրճատելու դիմաց։

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ առաջարկելով հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունից: Պարբերականը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, գրել էր, որ Ռուսաստանը նախընտրում է հանդուրժել տնտեսական դժվարությունները, սակայն տեղի չտալ ճնշմանը:

«Եթե նավթը կարող է լուծել ռազմական ճգնաժամը Սիրիայում, արդարացված է, որ Սաուդյան Արաբիան օգտագործի այն` խաղաղության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար»,- պարբերականին ասել է սաուդցի դիվանագետը, որի անունը չի նշվում:

2014թ. ամռանից նավթի միջազգային գինը  մոտ 110 դոլարից նվազել է մինչև 50 դոլար` 1 բարելի դիմաց: Չնայած նավթի գնանկմանը՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) և նրա գլխավոր անդամ Սաուդյան Արաբիան հրաժարվում են կրճատել արդյունահանումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում