Գլխավոր Լրահոս

USA Today-ում Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի

USA Today-ում Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի

Foreign Policy-ն գրում է, որ սխալի մասին ահազանգել է իր ընթերցողներից մեկը:

Մինչ արևմտյան աշխարհը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ամերիկյան խոշորագույն թերթերից մեկն անում է այդ քայլը, գրում է Foreign Policy (FP) հանդեսը:

«Փետրվարի 9-ին USA Today պարբերականի առաջին էջին հայտնվում է Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի թերակղզու, որն անցյալ տարի բռնակցել էր Մոսկվան»,- գրում է FP-ն:

«Gannett ընկերության կողմից հրատարակվող USA Today-ի խոսնակը անմիջապես չի արձագանքել մեկնաբանություն տալու առաջարկին: Հստակ չէ, թե արդյոք Ղրիմի բացառումը քարտեզից խմբագրակազմի գիտակցական որոշո՞ւմն էր, թե՞ սխալ, սակայն պարբերականի գլխավոր մրցակիցներ Wall Street Journal-ն ու New York Times-ը նախընտրել են Սև ծովում գտնվող թերակղզին ներառել Ուկրաինայի քարտեզում՝ չնայած տարածքի հանդեպ Մոսկվայի դե ֆակտո վերահսկողությանը»,- եզրափակել է հանդեսը:

USA Today-ը ամերիկյան առաջատար թերթն է օրական միջին շրջանառության ցուցանիշով (հաշվի առնելով առցանց ընթերցողներին):

2014թ. մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե, որի արդյունքում Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 96,77%-ը՝ 1 մլն 233 հազ․մարդ։

ԱՄՆ-ն, Եվրոպական Միությունը չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն և այն անօրինական են համարել: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով թերակղզում անցկացված հանրաքվեն անվավեր է ճանաչվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում