Գլխավոր Լրահոս

Բացվել է «Հալեպ. տագնապալի օրեր» ցուցահանդեսը

Բացվել է «Հալեպ. տագնապալի օրեր» ցուցահանդեսը

Փետրվարի 18-ին Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանում բացվել է Հայ բարեգործական ընդհանուր միության թանգարանում բացվել է Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան ակադեմիայի սաների աշխատանքների՝ «Հալեպ. տագնապալի օրեր» խորագրով եռօրյա ցուցահանդեսը՝  նվիրված ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին:

Ինչպես հաղորդում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսն անցակցվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Ցուցահանդեսին ներկա է եղել նաև սփյուքռի նախարար Հրանուշ Հակոբյնաը, որը սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք գործակցության զարգացմանը մեծ ներդրում ունենալու համար ակադեմիայի ուսուցիչ Հրազդան Թոքմաջյանին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով:

Թոքմաջյանը 20 տարի առաջ Հայաստանից մեկնել էր Հալեպ՝ մշակութային օջախը երկամյա ժամկետով ղեկավարելու, սակայն նվիրվելով գործին՝ մնացել է համայնքում և նման բարձր մակարդակի հասցրել ակադեմիան:

Հակոբյանը տեղեկացրել է, որ նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ  տպագրվել է Հալեպի հայ մանուկների աշխատանքների պատկերագիրքը:

ՀԲԸՄ Հալեպի մասնաճյուղի ատենապետ, գրող, մանկավարժ Հակոբ Միքայելյանի խոսքով՝ 1955թ.  հիմնադրված ակադեմիայի արմատներն այնքան խորն են, որ «նույնիսկ կրակի ու բոցերի, արյան ու մահվան ճիրաններում շարունակում է գործել, շարունակում է արվեստի ուժով մեղմացնել երեխաների տառապանքներն այս դժվար օրերին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում