Գլխավոր Լրահոս

Պուտինը կրճատել է սեփական աշխատավարձը

Պուտինը կրճատել է սեփական աշխատավարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ 10 տոկոսով կրճատվում են պետության ղեկավարի, վարչապետի, քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի, ինչպես նաև նախագահի և կառավարության աշխատակազմերի աշխատավարձերը: Համապատասխան փաստաթուղթը մարտի 6-ին հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու որոշումը, որն ուժի մեջ կմնա մինչև տարեվերջ, կարող է երկարաձգվել, - «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ որոշումը ժամանակավոր բնույթ է կրում և պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրադրությամբ: Եթե իրադրությունը էականորեն չփոխվի, այդ ժամկետը կերկարաձգվի, եթե այն բարելավվի՝ ժամկետը երկարաձգելու հիմքեր այլևս չեն լինի»,- ասել է նա:

Փետրվարի 27-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստին Պուտինը հայտարարել էր, որ խորհրդի աշխատակիցների, պատգամավորների, սենատորների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, նախարարների և դաշնային այլ պաշտոնյաների աշխատավարձերը կրճատվում են 10 տոկոսով:

«Կոմերստանտ» թերթի հաղորդմամբ՝ նիստի ավարտին Պուտինի խոսնակն ասել էր, որ շուտով նախագահը կարող է ընդունել նաև սեփական աշխատավարձը կրճատելու վերաբերյալ որոշում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում