Գլխավոր Լրահոս

Չեխիան Լեհաստանին կհանձնի իր տարածքի մի մասը

Չեխիան Լեհաստանին կհանձնի իր տարածքի մի մասը

Չեխիայի Հանրապետությունը մտադիր է Լեհաստանին վերադարձնել վիճելի տարածքներ՝ 1950-ականներից ի վեր շարունակվող սահմանային վեճին վերջ դնելու համար, գրել է բրիտանական Telegraph պարբերականը:

Ցանկանալով լավ հարաբերություններ պահպանել իր հյուսիսային հարևանի հետ՝ Պրահան առաջարկ է ներկայացրել Վարշավային՝ վերաձևելու համար Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ճնշման տակ փոխված սահմանագիծը: Պլանն այժմ սպասում է Լեհաստանի հավանությանը:

Լեհաստանին կվերադարձվեն հողեր, սակայն այս պահին մանրամասները գաղտնի են պահվում. չեմ կարող ավելին ասել, - հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Ինչպես գրել է Telegraph-ը, հողակտորների գտնվելու վայրն այս պահին գաղտնի է պահվում՝ հողային չարաշահորդություններից զերծ մնալու համար, սակայն չեխական մամուլը գրում է, որ խոսքը մոտ 3,68 ք/կմ տարածքի մասին է Լեհաստանի հետ սահմանին՝ հյուսիսային Մորավիայում և հյուսիսային Բոհեմիայում:

Ե՛վ Չեխիան, և՛ Լեհաստանն իրենց համարում են միջպատերզմյան աշխարհաքաղաքական խաղերի զոհ: 1938թ. Մյունխենի համաձայնագրով Չեխոսլովակիան ստիպված էր, ի թիվս այլ բաների, մի շարք տարածքներ զիջել Լեհաստանին, ավելի ուշ բուն Լեհաստանը բաժանվել է ԽՍՀՄ և Գերմանիայի միջև: Երկրորդ աշխարհամարտից հետո նախկին տարածքներից որոշները վերադարձվել են Պրահայի վերահսկողության տակ:

Ներկայում երկու երկրները Եվրամիության անդամներ են:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում