Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հանձնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հանձնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը
Հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Մարտի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ընդունել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանը գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով, և նշել, որ հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Զոհրաբ Մնացականյանը Բան Կի Մունին նաև տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 LIVES նախաձեռնության շրջանակում մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին: Քննարկվել է ԼՂ հակամարտությունը Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների առաջարկները: Դեսպան Մնացականյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը և դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում