Գլխավոր Լրահոս

Պուտինը խոսում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արժութային միություն ստեղծելու մասին

Պուտինը խոսում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արժութային միություն ստեղծելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում հայտարարել է, որ ժամանակն է խոսել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ձևավորելու մասին, հաղորդում է BBC-ն:

Մարտի 20-ին Աստանայում կայացել է Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

«Կարծում ենք` ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Պուտինը՝  հավելելով, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են նաև եվրասիական ինտեգրման հարցեր:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ առևտրի և տնտեսական փոխգործակցության խորացումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության միտումներն ու Ուկրաինայում իրադրությունը:

Պուտինը նշել է, որ «աշխատելով ուս ուսի` ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսական, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել համատեղ շուկան»:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է, որ երեք երկրների տնտեսությունների զարգացումն ընթացիկ տարում պահանջում է փոխգործակցության մանրամասն քննարկում ու ծագող հարցերի լուծում, և նշել է, որ անհրաժեշտ է մշակել երեք երկրների տնտեսություններում ճգնաժամային երևույթների հաղթահարման համատեղ ծրագիր:

Նազարբաևը նաև կարևորել է ակտիվ և պարբերական հանդիպումները` «ժամերի համապատասխանեցման» և հեռանկարային ուղղությունների քննարկման նպատակով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ երեք երկրների նախագահները կրկին հանդիպելու են մայիսի 8-ին Մոսկվայում` առավել մանրամասն քննարկելու այն հարցերը, որոնք շոշափվել են այսօրվա հանդիպմանը:

***

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել մարտի 12-13-ը, սակայն հետաձգվել էր «երեք պետությունների ղեկավարների խիտ ժամանակացույցի պատճառով»: Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի էր, որ հանդիպմանը տարբեր հարցերի թվում նախատեսվում է քննարկվել նաև եվրասիական ինտեգրման հարցերը: Եվրասիական տնտեսական  միության անդամ Հայաստանի նախագահը հանդիպմանը չէր հրավիրվել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում