Գլխավոր Լրահոս

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Գերմանիայի Կարլսռուհե քաղաքում
Մարտի 21-ին Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի թանգարանի շենքում` Կարլռուհեի պատմական ամրոցում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Կարլսռուհեի քաղաքապետարանի, Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկու, Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանի կողմից: Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառումը սկսկվել է ամրոցի մուտքի առջև մոմավառության արարողությամբ և Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի աղոթքով: Ներկաներին ողջույնի խոսքով են դիմել Կարլսռուհեի փոխքաղաքապետ Յան Քոյֆլայնը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը: Ելույթով հանդես է եկել Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը: Գերմանաբնակ հայ ջութակահար Անի Աղաբեկյանը և օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ներկաների համար կատարել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում