Գլխավոր Լրահոս

Իտալիայի Տոսկանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Տոսկանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Տոսկանայի նահանգի նահանգային խորհուրդը մարտի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ զորակցություն է հայտնում հայ ժողովրդին, հաղորդում է redattoresociale.it կայքը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի հայ համայնքի խորհուրդը նամակով դիմել է Իտալիայի բոլոր կարևոր նահանգային և քաղաքային խորհուրդներին՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր ընդունելու խնդրանքով։ Բանաձևում, որը ներկայացրել են Մաուրո Ռոմանելլին, Դանիելա Լաստրին և Ջանլուկա Լաձերին, ասված է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որից հետո այն պետք է ուղարկվի Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում