Գլխավոր Լրահոս

100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ Ուրուգվայի խորհրդարանում

100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ Ուրուգվայի խորհրդարանում
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 15-ին հատուկ նիստ է գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Խորհրդարանական բոլոր կուսակցությունները հիշեցրել են մարդկության դեմ այս հանցանքը և վերահաստատել երկրի հավատարմությունը անպատժելիության դեմ պայքարին, հաղորդում է արգենտինական Prensa Armenia գործակալությունը: Նիստին ելույթներով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Պատգամավոր Սուսանա Պերեյրան հիշեցրել է Ուրուգվայի «հայ համայնքի օրինակելի հիշողության», ինչպես նաև Ուրուգվայում համայնքի կողմից արդարության համար մղած պայքարի պատմության մասին:  Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին և հիշել, որ երբ ԼՂՀ-ում որպես դիտորդ մասնակցել է խորհրդարանական ընտրությոններին, մարդիկ ցանկացել են գրկախառնվել են իր հետ՝ իմանալով, որ Ուրուգվայից է: Պատգամավոր Էդուարդո Ռուբիոն նշել է «հայ ժողովրդի հերոսկանության» և Ուրուգվայի հայ համայնքի՝ երկրի զարգացման մեջ ունեցած ներդրման մասին: Նա ասել է նաև, որ պետք է տարանջատել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Թուրքիայի հանրության այն շերտերից, որոնք միացել են պատմական ճշմարտության բացահայտման գործին: Ելույթով հանդես են եկել նաև հայազգի պատգամավորներ: Ուրուգվայը առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1965թ.։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում