Գլխավոր Լրահոս

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն
Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը: Լույսերը Փարիզի քաղաքապետարանի որոշմամբ կանջատվեն ժամը 22-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանսիան Հայոց ցեղասպանության մասին օրենքը ընդունել է 2001թ.: 100-րդ տարելիցին նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումներին Երևանում Ֆրանսիայի պատվիրակությունը կգլխավորի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վերջինս Երևան կժամանի 120-150-հոգանոց պատվիրակությամբ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում