Գլխավոր Լրահոս

Հայերի ճակատագիրը ցեղասպանության պատմական օրինակ է. Գերմանիայի նախագահ

Հայերի ճակատագիրը ցեղասպանության պատմական օրինակ է. Գերմանիայի նախագահ
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդն անվանել է ցեղասպանություն և տեղի ունեցածի համար պատասխանատվության մի մասը դրել է Գերմանիայի վրա, հաղորդում է Deutsche Welle պարբերականը: Ապրիլի 23-ին ելույթ ունենալով Բեռլինի մայր տաճարում՝ Գերմանիայի ղեկավարը դուրս է եկել իշխող դաշինքի ձևակերպումների շրջանակից: «Տվյալ դեպքում մեր՝ գերմանացիներիս առաջ, կանգնած խնդիրն է վերանայել տեսակետը իրադարձությունների վերաբերյալ, երբ խոսքը գնում է հայերի ցեղասպանության համար պատասխանատվության, նույնիսկ հնարավոր է՝ մեղքի չափաբաժնի մասին»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով Կայզերական Գերմանիայի զինվորականության մասնակցությունը 1915թ. տեղի ունեցած իրադարձություններում: Գաուկի խոսքով՝ «հայերի ճակատագիրը զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ զտումների, տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության պատմական ցայտուն օրինակ է»: Նույն այս ձևակերպումը օգտագործվում է նաև հայտարարության մեջ, որը պատրաստել են Բունդեսթագի իշխող խմբակցությունները և որը ապրիլի 24-ին կդրվի քննարկման:  
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում