Գլխավոր Լրահոս

Մարդկանց զանգվածային սպանությանը չկա և չի կարող լինել արդարացում. Պուտին

Մարդկանց զանգվածային սպանությանը չկա և չի կարող լինել արդարացում. Պուտին
1915-ի իրադարձությունները ցնցել են ամբողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել են որպես սեփական դժբախտություն. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նրա խոսքով՝ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի հանդեպ բռնության միջազգային դատապարտմանը. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրենց համատեղ հայտարարության մեջ տեղի ունեցածն ուղղակիորեն որակել էին որպես «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություն»: Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են «հոգևոր մերձությամբ և փոխադարձ օգնությամբ»: «Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում, ուզում եմ շեշտել, հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն ավելի քան երկու հազար հիշատակի արարողություններ, որոնց կմասնակցեն ոչ միայն Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը մոտ երեք մլն է, այլև այլ ազգությունների տասնյակ հազարավոր մարդիկ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական՝ մենք կարծում ենք, որ մարդկանց զանգվածային սպանությանը չկա և չի կարող լինել որևէ արդարացում»,- ասել է Պուտինը: Պուտինն իր խոսքում ափսոսանք է հայտնել, որ աշխարհի տարբեր ծայրերում ներկայում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, հակասեմականությունը, արմատական ազգայնականությունը և այլն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում