Գլխավոր Լրահոս

ՌԴ Պետդուման Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

ՌԴ Պետդուման Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել
Ռուսաստանի Դաշնության Պետդուման ապրիլի 24-ին ընդունել է հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Պետդումայի պատգամավորները, ցավակցություն հայտնելով «եղբայրական հայ ժողովրդին», հայտարարել են, որ «Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է դառնա բարիդրացիականության և իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության ու արարման տարածք»: Այդ նպատակին հասնելու համար, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, կարևոր է «բազմակողմանի գործունեությունն» այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Ռուսաստանի Պետդուման 1995թ.  1915-1922 թթ. Ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում