Հալեպում զինյալները ապրիլի 28-ին պայթեցրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին: Ըստ Al-Monitor-ի Սիրիայի թղթակից Էդվարդ Դարկի՝ 15-րդ դարում կառուցված եկեղեցին պայթեցվել է եկեղեցու ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին հիմնովին ավերվել է, չի փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը:
Եկեղեցին գտնվում է Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում: Եկեղեցու բակում կա նաև հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ, խաչքարեր, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Civilnet











