Գլխավոր Լրահոս

Կառավարությունը մտածում է` ինչպես աջակցել սիրիահայերին

Կառավարությունը մտածում է` ինչպես աջակցել սիրիահայերին

Սփյուռքի նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին գործադիրի մայիսի 21-ի նիստին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ Սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Հակոբյանն ասել է, որ հանդիպել է բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:

Սփյուռքի նախարարի խոսքով` վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է՝ նա վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է համապատասխան նախարարություններին համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել Սիրիայի հայերին:

Մայիսի 7-ի նիստին վարչապետը, անդրադառնալով Սիրիայի իրավիճակին, ասել էր, որ կառավարությունը պատրաստ է պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար: Նա հանձնարարել էր, որ կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:

***

2011-ից ի վեր Սիրիայում շարունակվող պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում