Գլխավոր Լրահոս

Սիրիահայ վարորդները հեշտությամբ կստանան ՀՀ վարորդական վկայականներ

Սիրիահայ վարորդները հեշտությամբ կստանան ՀՀ վարորդական վկայականներ

Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ունեն սիրիական նմուշի վարորդական վկայականներ, կկարողանան ստանալ ՀՀ վարորդական վկայականներ: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության մայիսի 27-ի նիստի օրակարգում: Որոշման նախագծի համաձայն՝ սիրիահայերին «պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականների հիման վրա առանց որակավորման քննություններ հանձնելու  կհատկացվի» ՀՀ ազգային վարորդական վկայական:

Սիրիահայերը ՀՀ ազգային վարորդական վկայական ստանալու համար պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում ՀՀ-ում փաստացի բնակության վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք:

Կառավարությունը նախկինում՝ 2013թ. ապրիլին, որոշում էր ընդունել, ըստ որի՝ սիրիահայերի՝ վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները առանց որակավորման քննություններ հանձնելու փոխանակվում են, և նրանց հատկացվում է ՀՀ ազգային վարորդական վկայական՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում