Գլխավոր Լրահոս

Նալբանդյանը մեկնել է Դամասկոս

Նալբանդյանը մեկնել է Դամասկոս

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին մեկնել է Դամասկոս:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սիրիայի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախքան Դամասկոս մեկնելը` մայիսի 26-ին, Նալբանդյանն իր լիբանանցի պաշտոնակից Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այցով եղել է Լիբանանում: Նա հանդիպումներ է ունեցել ոչ միայն Ջեբրան Բասիլի, այլև Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Հանդիպումների ընթացքում ի թիվս մի շարք այլ հարցերի` քննարկվել են միջինարևելյան զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։

Իր պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադառնալով Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը` Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Բեյրութում ՀՀ արտգործնախարարն այցելել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանություն և հանդիպել Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

***

Սիրիայում 2011-ից շարունակվում է պատերազմը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա:

Կառավարության մայիսի 21-ի նիստին Հրանուշ Հակոբյանն անդրադարձել էր սիրիահայերի խնդիրներին և նշել էր, որ իր ղեկավարած կառույցը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել Սիրիայում ապրող հայերին: Նա նաև ասել էր, թե քաղաքական ղեկավարության հետ քննարկումների արդյունքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս կլինի Սիրիայում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում